Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

19 մայիս 2020 10:39

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ծանր օրեր են ապրում, լավատեսական սցենարների հույս էլ չկա.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանն արտաքին նոր քաղաքականություն է ստեղծում, ռուսական իշխող վերնախավին վերջնականապես հունից հանել է։


Հիշեցնենք, որ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր ԱԺ-ում` 2019-ի բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ։ Նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։


Հաշվի առնելով արցախյան բանակցությունների այսօրվա ակտիվ փուլը և ՌԴ արգործնախարարի այդ առնչությամբ հայտարարությունները, քաղաքական շրջանակներում ենթադրեցին, որ հեռախոսազրույցի հիմնական մեխը դա է եղել։ Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում Լավրովին լրիվ այլ հարց էր նյարդայնացրել։


Նա բավական կոշտ հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի հետ և պարզաբանում պահանջել, թե այդ ինչ նոր քաղաքականություն է Հայաստանի վարչապետը ստեղծում, չլինի՞ Արևմուտքն ավելի հարազատ է դարձել Փաշինյանին։ Ի դեպ, Ռուսաստանից «պոկվելու» քաղաքականության վտանգները նոր չէ, որ ռուսական կողմը զգում է և տարբեր առիթներով բացատրություն պահանջում Հայաստանից։


Ինչպես երևում է, խնդիրը միայն կոշտ արձագանքով չի ավարտվում։ Նույն աղբյուրի պնդմամբ, Կրեմլում լրջորեն քննարկում են այն հարցը, թե այսուհետ ինչ դիրքավորում պիտի ունենան Հայաստանում, և ովքեր են իրենց քաղաքական իրական դաշնակիցները։ Իսկ և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությունները, թե ռուսական կողմի հետ որոշ խնդիրներ կան, իրականում ոչ թե խնդիրներ են, այլ հարաբերությունների կտրուկ վատթարացում։


Ամենևին պատահական չէր, որ մայիսի 9-ին Պուտինը հեռախոսազրույց չունեցավ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր զրուցակցի պնդմամբ, այսօր ռուսները միայն Զոհրաբ Մնացականյանի հետ են ցանկանում շփվել, այն էլ` միայն զայրացած ու բավականին կոշտ, և, չնայած այս մասին Մնացականյանի ամենօրյա տեղեկացմանը, Փաշինյանն աներեր է մնում։


Ավելին, չի բացառվում, որ առաջիկայում այս հարաբերություններն ավելի սրվեն, որովհետև և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարթությունում ընդգծված հակառուսական քայլեր են իրականացվում, ինչը, բնականաբար, աննկատ չի մնալու։


Այս համատեքստում դժվար չէ հասկանալ նաև, թե Հայաստանի արտգործնախարարն ինչու է անմիջապես բռնկվում քաղաքացու սովորական հարցից. իրականում նա էլ է կրակն ընկել։ Մի կողմից, Հայաստանի վարչապետի քայլերն ու գործողություններն է դժվարանում բացատրել, համոզել, թե Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանին դաշնակից երկիր, մյուս կողմից էլ, դիվանագիտությունն է պարտվում, երբ ռուսական կողմը հակափաստարկներ է դնում սեղանին։


Փաստորեն հայ-ռուսական հարաբերություններն այսօր ծանր օրեր են ապրում, և լավատեսական սցենարների հույս էլ, կարծես, չկա»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր