Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

19 մայիս 2020 11:54

Թորոսյանը սկսել է դատի տալ կորոնավիրուսի մասին «կեղծ» լուրեր տարածողներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանի։


Դատալեքս համակարգից Panorama.am-ը տեղեկացավ, որ  Նունե Ներսիսյանի դեմ հայցադիմումը դատարանը ստացել է մայիսի 14-ին։ Նախարարը պահանջում է դատարանից Ն. Ներսիսյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Այն մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Սարգիս Երիցյանին։

Նունե Ներսիսյանը դատարանից ծանուցում դեռ չի ստացել։  Արձագանքելով այս տեղեկատվությանը՝ ՀԿ նախագահը նշել է.


«Թորոսյանը հայտարարել է, որ կեղծ լուրեր տարածողների անունները կփոխանցի իրավապահներին: Հիմա այս խելոքը որոշել է,որ ես կեղծ լուրեր եմ տարածում: Նաև պահանջ է ներկայացրել զրպարտության` գումարների և մահերի հետ կապված:


Չնայած ասեմ, որ ինքս դեռ այդ մասին ծանուցում չեմ ստացել, բայց արդեն datalex համակարգում տեղադրված է: Պահանջը ներկայացնելուց մարդ պետք է իրական փաստեր ունենա:
Ամբողջ լրատվությունը ողողված է իրարամերժ տեղեկություններով: Բազմաթիվ հանրաճանաչ և վաստակ ունեցող պրոֆեսորներ, ակադեմիկներ պնդում և հայտարարում են կեղծ պանդեմիայի մասին:


Բավականին շատ ինֆորմացիա կա Covid 19 ից մահացության բարձր տոկոսի մասին : Ճիշտ այդքան և մի բան էլ ավել ինֆորշացիա և պաշտոնական տվյալներ կան , որ տարեկան միջին մահացությունը չի աճել։


Իսկ հիմա մահերի մասին խոսենք:


Քանի դեռ մահացած մարդկանց դիակները չեն հերձում, ոչ մի պաթանատոմիական եզրակացություն չկա, հետևաբար չեն կարող մահվան պատճառը նշել կրոնավիրուսը, այդ դեպքում, ինչ՞ի մասին է խոսքը:


Իսկ գումարների մասին բացարձակ դժվար չէ կռահել, բավական է միայն նայել միայն ստացած պարգևավճարների քանակը և շատ այլ տվյալներ, որոնք որպես ապացույց կներկայացնեմ ,արդեն իսկ պարզ է դառնում ամբողջ պատկերը:


Թորոսյան չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ կամ ինձ նման հասկացող մարդկանց: Համարիր միֆերի ավարտի սկիզբը `start- ը տրված է :


Եվ մի բան էլ հիշեցնեմ ` Մինասյան Արայի դատն էլ հիշիր, հաստատ այդ օրինակը պետք կգա»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն այս թեմայի շուրջ վիրավորել էր նար ԱՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանին, ինչի հետևանքով բազմաթիվ քննադատությունների էր արժանացել։ Նրանից պահանջել էին ներողություն խնդրել Վարդանյանից, ինչն իհարկե Թորոսյանը չարեց։
Ինչ վերաբերում է Արա Մինասյանի հետ կապված դատարանի որոշմանը, դատական բոլոր ատյանները բավարարել էին Մինասյանի հայցը, պարտավորեցրել Թորոսյանին հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։


«Դատարանի վճիռը կդնեմ իմ դարակում, և  ևս մեկ անգամ կհայտարարեմ, որ Հայաստանի դատական համակարգը չի վայելում Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների»,-ասել էր Թորոսյանը։


Ի դեպ, այս տեսահոլովակը կօգնի կողմնորոշվել, թե ում դեմ պետք է ներկայացվեն հաջորդ հայցերը։

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր