Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի          Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում       Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի    

19 մայիս 2020 12:34

Տեսանյութ.Առաջարկվում է ավանդի փոխհատուցման ավելացում. քննարկում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի հեղինակն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն է: Նախագծով պատգամավորն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը:

Գործող օրենքով՝ բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև 5 մլն արտարժութային ավանդը: Մելքումյանն առաջարկում է դրամային ավանդի փոխատուցման չափը դարձնել 16 մլն, իսկ արտարժութայինը` 7 մլն:
Քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր