Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2018/09/maxresdefault-7-1.jpg)
Ճիշտ է, հրամանն ստորագրվել է հենց Գոգյանի կողմից, իսկ մասնագիտական հանձնաժողովն էլ աշխատանքին դրական գնահատական է տվել, սակայն փաստերի համադրումը մեզ առիթ է տալիս ենթադրելու, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից»: