Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

20 մայիս 2020 10:36

«Թրի տակով չանցած» համայնքապետերին ձերբակալություններ ու կալանավորումներ են սպասվում.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության և ՏԻՄ-երի միջև փոխհարաբերություններում գոյություն ունեցող խութերին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք։ Քանիցս ենք նշել, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ամենացավոտ հատվածը հենց տարածքային կառույցներն ու «նախկին իշխանությունների» հետ ասոցացվող, իսկ ավելի ստույգ՝ «թրի տակով չանցած» համայնքապետերն են։


«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունում վերջերս քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ այդպիսի համայնքապետերի հետ կապված կոնկրետ քայլեր են նախատեսվում իրականացվել՝ ընդհուպ ձերբակալություններ ու կալանավորումներ։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունն իրեն ամենաթույլն է զգում Լոռու և Սյունիքի մարզերում: Մասնավորաբար, Սյունիքում պլանավորել են մի շարք համայնքապետերի նկատմամբ նման գործընթաց իրականացնել, ի մասնավորի խոսքը Կապանի և Մեղրիի համայնքապետների մասին է (Գորիսի քաղաքապետի նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործ կա, իսկ Կապանի քաղաքապետի բնակարանն են խուզարկել)։


Պատկերը տխուր է նաև Լոռու մարզում, որտեղ մոտ մեկ տարի է՝ թիրախում են Թումանյանի և Ստեփանավանի համայնքապետերը, իսկ Օձունի և Շնողի համայնքապետերի նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված։ Թե՛ մարզերի, թե՛ համայնքապետների ցուցակը, սակայն, սրանով չի սահմանափակվի:


Ըստ մեր աղբյուրների, այս հարցում իշխանությունների համար իսկական մահակ է հանդիսացել նաև խորհրդարանի կողմից վերջերս վավերացված՝ «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր