Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 մայիս 2020 12:42

375 բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նախարար

Հայստանի բժշկական հաստատությունների 375 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:


Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կորոնավիրուսային վարակով բուժաշխատողները ընդհանուր դեպքերի 6-7 տոկոսն են կազմում։


«Այս պահին բժշկական հաստատությունում 375 հոգու մոտ է հաստատվել, ինչը կազմում է մեր հիվանդների 6-7 տոկոսը։ Նրանք, լինելով ամենաբարձր ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները, ավելի շատ են հիվանդանում», - ասաց նախարարը, հավելելով, որ խոսքը վերաբերվում է ոչ միայն բժիշկների եւ բուժքույրերի մասին, այլ նաեւ ոչ բժշկական անձնակազմի, օրինակ, շտապօգնության վարորդների, տեխնիկների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր