Հայաստանը Կավասակիի սինդրոմի բուժման համար դեղամիջոցի պաշար է գնել․եթե նման դեպքեր գրանցվեն, պացիենտները կարողանան համապատասխան բուժօգնություն ստանալ
![](https://med.news.am/static/news/b/2020/05/26172.jpg)
Կավասակիի սինդրոմը աուտոիմունային հիվանդություն է, որի զարգացման պատճառները բժշկությանը դեռ հայտնի չեն։ Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում եւ Նյու Յորքում դեպքեր են գրանցվել, երբ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգացել են Կավասակիի սինդրոմին բնորոշ ախտանիշներ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում այս սինդրոմի վիճակագրությունը չի փոխվել․ մինչ օրս ունեցել ենք ընդամենը 3 նման դեպք։
Սինդրոմի բուժման համար, նախարարի խոսքով, թանկարժեք դեղամիջոց է օգտագործվում, եւ այդ դեղամիջոցի պաշար է գնվել՝ հաշվի առնելով, թե քանի հոգու մոտ հնարավոր է այս խնդիրը զարգանա։
Նախարարը հիշեցրեց նաեւ, որ, ըստ վերջին տվյալների, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի եւ 270 երեխա կա։ Եվ չնայած երեխաները հիմնականում թեթեւ են տանում հիվանդությունը, նրանց չի կարելի վարակվելու վտանգի ենթարկել։ Իսկ վարակից պաշտպանվելու համար երեխաները եւս պետք է փակ տարածքներում դիմակներ կրեն, եթե դա հնարավոր է։