Մանրամասներ՝ աղբատար ավտոմեքենայի դետալից վնասվածք ստացած և մահացած քաղաքացու դեպքի վերաբերյալ
![](https://mamul.am/images/photos/160905/qnnchakan-komite-exp-67-1.jpg)
Նույն օրը կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ ճանապարհի եզրին կայանված «ГАЗон NЕXT» մակնիշի աղբատար ավտոմեքենայի բաց վիճակում գտնվող բեռնախցում, հայտնաբերվել է Երևան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչի դին՝ գլուխը քթի հիմնի շրջանից անհարթ եզրերով հատած վիճակում, իսկ նույն ավտոմեքենայի հետնամասում՝ գետնի վրա, հայտնաբերվել է գլխի թաղային հատված՝ գլխուղեղի հետ միասին:
Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում պարզվել է դեպքի ժամանակ վերոնշյալ ավտոմեքենան շահագործող աշխատակցի ինքնությունը, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: