Իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, լույս եմ տվել Էրեբունի համայնքին՝ ձրի.«Հրապարակ»
![](https://hraparak.am/uploads/images/b121e0af4a8a7bebefd3cd7153ee9ba6.jpg)
Մեզ հետ զրույցում Սեդրակյանը քրեական գործի վերաբերյալ ասաց, որ մեկ անգամ կանչվել է. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշում»: Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո մտահոգություններ չունի՞։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետեւում համեստ, մեկհարկանի տուն է»:
Սեդրակյանը հիշեց իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, իր պես բարերար մարդուն դրա համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով է կառուցել իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի, չէ՞, Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում: 15 հազար էր կանեստրը, ես իջացրել եմ 3 հազար, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար։ Ես թալանչի չէի, որ 15-ով բերեի ու ծախեի: Աշխատել եմ, կերոսինն առել եմ, տվել ժողովրդին, դվիժոկներ եմ աշխատացրել, լույս տվել Էրեբունի համայնքին՝ ձրի»։ Իսկ այժմ վայելում է թոշակառուի իր կարգավիճակը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում