ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել          Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել       Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը    

23 մայիս 2020 14:47

Սթափության և զգոնության կոչ՝ բոլոր սիսիանցիներին.վարակը մեծանում է

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ․


«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼️


Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։


Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։


Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։


Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։


Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր