Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

25 մայիս 2020 14:00

Այս խայտառակ պատկերի համար պետք է «գլուխներ թռնեն». Փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Նորայր Նորիկյանը, արձագանքելով կորոնավիրուսի՝ օր օրի ավելացող դեպքերին, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն վարչապետ, կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռնեն», և որքան շուտ, այնքան լավ:

Սա այն դեպքը չի, որ բոլորը մեղավոր են, բացի իրավասու մարմիններից:

Բացի այդ, հանրությանը պետք է տրվի հաշվետվություն, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման՛» մասին օրենքի ընդունումը և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։

Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր