Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          «Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել, Վարչությունը մերժել է․ «Հրապարակ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար    

25 մայիս 2020 14:40

Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. դերասանուհին մահացել է մայիսի 24-ին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել:


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ այդ մասին իրեն հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը:


«Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ հիվանդություններ՝ սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն. մշտապես բուժվում էր: Բուռնազյանը մի քանի ամիս է տանից դուրս չէր գալիս: Մինչև կորոնավիրուսի տարածումը նրա ինքնազգացողությունն արդեն իսկ շատ վատ էր: Հաճախ էր դիմում շտապ օգնությանը»,-նշեց Շահբազյանը:


Նրա խոսքով՝ վիրուսi հաստատվելիս դիահերձում չանելու պարագայում հնարավոր չէ հստակ ասել, թե ինչն է եղել դերասանուհու մահվան պատճառը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր