Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 մայիս 2020 15:00

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար չեն գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը:  


«Սիրելի՛  հայրենակիցներ, Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակյա  խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներով այժմ կազմավորվում են երկրի գործադիր և օրենսդիր նոր իշխանությունները:
2020 թ. ապրիլի 9-ի հայտարարությամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ մեր գնահատականների և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:


Նկատի ունենալով համապետական ընտրությունների և ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները՝  նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող  կառավարությանը:
2019 թ. հուլիսի 7-ին և օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթությունների եւ նախընտրական ծրագրի հիման վրա հարաբերություններ ենք կառուցելու ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:


Հուսով ենք, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարեւորված՝ պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի իրավապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններով:


ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցով հաստատակամորեն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգավաճման գործում: ՀՅ Դաշնակցության ելակետային ուղենիշը եղել եւ մնում է ազատության, արդարության, ազգային ու համամարդկային արժեքների ամրակայումը և ներազգային համերաշխության  ապահովումը»,-նշված է հայտարարությունում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր