Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 մայիս 2020 15:17

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող մանկատանը 15 վարակակիր կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։


«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 46 հոգու են թեստավորել, 15–ի թեստի արդյունքը դրական է եղել։ 9-ը երեխաներ են, 6-ը` աշխատակիցներ»,– ասաց նա։


Մարտիրոսյանի խոսքով` երեխաներից ոչ մեկը վարակի ախտանշաններ չունի, իրենց շատ լավ են զգում։


«Դայակներից մեկը տուն է ուղարկվել, ենթադրվում է, որ նա է բերել վարակը, որովհետև երեխաների մեծ մասը նրա խմբից են եղել։ Մյուս դայակները երեխաների հետ մեկուսացած են հենց հաստատությունում»,– ասաց նա։


Այս պահին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում «Արաբկիր» կենտրոնից: Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է:


Փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, մուտքն ու ելքը խիստ սահմանափակ է եղել: Մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:


Նշենք, որ այս հաստատությունում պահվում են մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր