Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

25 մայիս 2020 16:32

Արսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ․ Ցերտցվաձե

Վրաստանի Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն գրավոր պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կասկած էր հայտնել Վրաստանում անցկացված COVID-19- ի վիճակագրության ճշգրտության վերաբերյալ: Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում հակահամաճարակային համակարգը և առողջապահությունը տարբերվում են հայկականից, այն էլ՝ ոչ լավագույն կողմերով: Նա կարծիք էր հայտնել, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների շրջանում վարակների և մահացությունների փոքր թվաքանակը կարելի է բացատրել հարևան երկրում անցկացված մեթոդաբանության և թեստերի որակով։


«Պարոն նախարարի հայտարարությունն այն մասին, որ հայկական հակահամաճարակային համակարգը ավելի ուժեղ է, քան վրացականը, ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ: Ինչ վերաբերում է պարոն նախարարի հարցին Վրաստանի վիճակագրության ճշգրտության վերաբերյալ, մենք կցանկանայինք ասել, որ Վրաստանում COVID-19 ունեցող հիվանդների գրանցումն իրականացվում է միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան, թափանցիկ, և դրանց բարձր հուսալիությունը որևէ կասկածի տակ չի դրվել որևէ, բացարձակապես ոչ մի միջազգային հաստատության կամ փորձագետի կողմից: Մենք հավատում ենք, որ պարոն նախարարը պետք է կամ հիմնավորի իր, մեղմ ասած, գնահատականները, կամ գոնե ներողություն խնդրի: Մենք հրավիրում ենք պարոն Արսեն Թորոսյանին և բոլոր շահագրգիռ կողմերին Վրաստան՝ կիսելու COVID-19- ի կառավարման մեր երկրի փորձը», - ասել է Թենգիզ Ցերտցվաձեն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր