ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

26 մայիս 2020 10:56

Կապանում կատարվածն ակնհայտորեն կուտակված ցասում էր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․


«Կիրակի օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած զանգվածային գործողությունները այս երկու օրերին տարաբնույթ մեկնաբանություններ ստացան։ Ոմանք կատարվածը դիտարկեցին որպես մերժված ուժերի ռեվանշի փորձ, ոմանք՝ զուտ սյունեցիների բարկության դրսևորում։


Սակայն կատարվածն իրականում ակնհայտորեն կուտակված ցասում էր, որի բռնկված կրակի վրա կարող էին շատերը տաքացնել իրենց ձեռքերը։


Հիշեցնենք՝ Քաջարանից ձերբակալված և ՀՀ ոստիկանության կողմից բռնության ենթարկված 3 քաղաքացիների ազատության համար հարյուրավոր քաղաքացիներ խմբվել էին Կապանի ոստիկանության մոտ։


Երեկ ողջ օրը քաղաքական շրջանակներում քննարկվում էր վարկածը, թե ակցիայի իրական կազմակերպիչը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վահե Հակոբյանի հետ միասին։ Ինչպես հայտնի է, Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել և իշխանափոխության պահանջ ու ցանկություն բարձրաձայնել։


«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն էր քաջարանցիներին հավաքել Կապանում։ Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Բոլոր այդ լուրերը մտացածին են։ Ես կապ չունեմ այդ գործողությունների հետ»»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր