Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 մայիս 2020 11:16

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 , մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7402 է

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4  քաղաքացի, մահացածների թիվը 91 է:


Մայիսի 26-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 39 դեպք: 


Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052: Մեկ օրում թեստավորվել է … քաղաքացի, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 52554 քաղաքացի:
Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր