Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

26 մայիս 2020 14:18

Ինչու է նվազում օրական արվող թեստերի թիվը. Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք. փորձագետ

«Երեկ գրել էի, որ անհասկանալի պատճառներով վերջին օրերին՝ համաճարակի տարածմանը զուգահեռ, նվազում է օրական արվող թեստերի քանակը։


Ու, եթե 3 օր առաջ արվել է 1317 թեստ, 2 օր առաջ՝ 1197, ապա երեկ արվել է ընդամենը 960 թեստ։


Պարզ չէ, թե ինչն է խնդիրը... Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք։ Ռեակտիվնե՞րն են վերջանում։ Լաբորատորիանե՞րն են փակվում։ Թեստ անողնե՞րն են վերանում։


Այս ֆոնին ահավոր ցինիկ է հնչում առողջապահության համակարգի չինովնիկներից մեկի երեկվա հայտարարությունը, թե ընդլայնվել են լաբորատոր կարողութունները և «ախտորոշման պրոցեսում ներառվել են, թե մարզային մակարդակի լաբորատորիաներ, թե առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներ»։


Մայիսի 21-ից օրական արվող թեստերի թիվը նվազում է՝ հինգ օրում կրճատվելով համարյա երկու անգամ (1832-ից 960), իսկ իշխանությունները հայտարարում են թեստավորման կարողությունների ընդլայնման մասին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր