Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

26 մայիս 2020 15:38

ՄԻԵԴ աննախադեպ վճիռը պետության համար ավելի մեծ նշանակություն ունի,16 տարվա պայքարից հետո մենք վերականգնել ենք արդարությունը

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ Լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական հնչեցրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։


«16 տարվա հետևողական պայքարից հետո մենք վերականգնել ենք արդարությունը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ 2004 թվականին տեղի ունեցած սպանության վերաբերյալ 2006-ին Հունգարիայի դատարանների կողմից կար ցմահ ազատազրկման  որոշում։


Ըստ այդ որոշման, պայմանական վաղաժամկետ ազատման հարցին հնարավոր էր անդրադառնալ պատժի փաստացի կրումից 30 տարի անց։


«Ի՞նչ ունեցանք, Ադրբեջանի իշխանությունների՝ Հունգարիայի իշխանությունների հետ ակտիվ աշխատանքի արդյունքում Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար։ Բայց արտահանձնմանն անմիջապես հաջորդեց ներումը, հերոսացումը, կոչումների բարձրացումը և այլն»,-ասաց Սահակյանն ու հիշեցրեց, որ մինչ այս պահը մարդասպանն ազատության մեջ է։


Փաստաբանը մանրամասնեց, որ Հունգարիայի դատարանի կողմից Ռամիլ Սաֆարովի գործողությունները չէին վերագրվել Ադրբեջան պետությանը։


«Այս գործով մենք հարցի հարթությունը փոխել ենք, և ունենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պատասխանտվության դրվագ։ Առաջին ձեռքբերումն այն է, որ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը։ Հետագա բոլոր միջոցառումների ու միջոցների հասցեատերն է լինելու ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանի պետությունը»,-մանրամասնեց Սահակյանը։


Փաստաբանի խոսքով, վճիռն իրենց գոհացնում է, արձանագրվել են Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի, Հայկ Մակուչյանի իրավունքների խախտումները, ցավոք, չեն արձանագրվել Հունգարիայի կողմից խախտումները։


«Այս տեսանկյունից մեր վստահորդների հետ խորհրդակցելուց հետո մենք չենք բացառում Մեծ պալատ դիմելն ու մինչև վերջ Հունգարիայի պատասխանատվությանը հասնելը»,-ասասց նա։


Իրավաբանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է մարդու կյանքի իրավունքի խախտում, ինչպես նաև արձանագրվել է, որ գործ ունենք հակահայկական խտրականության հետ, որն իրականացնում է  Ադրբեջանը հայերի նկատմամաբ։


«Սա պատմականորեն առաջին վճիռն է, երբևիցե գոյություն ունեցող, երբ միջազգային դատական ատյանն արձանագրում է  Ադրբեջանի հակահայկական խտրականությունը, ատելությունը։ Վճռի իրավական հետևանքներից պետք է լինի նաև այն, որ Ադրբեջանը պետք է վերացնի հակահայկական խտրականության վերացումը»,-ներկայացրեց փաստաբանն ու հավելեց, միջոցառումներից մեկն էլ   մարդասպանի պատժի կրումն է։


Սահակյանն ընդգծեց, այս վճիռը պետության համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Գուրգեն Մարգարյանի ընտանիքի, քանի որ նրանց կորուստն անդառնալի է,  ընտանիքը փոխահատուցում չի պահանջել։


«Մեր պայքարն իրավական ու բարոյական հարթությունում է, ես ուզում եմ  հատուկ շնորհակալություն հայտնել Գուրգեն Մարգարյանի հարազատներին, Հայկ Մակուչյանին, ովքեր կարողացել են իրենց վիշտը մի կողմ դնել, կանգնել մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը կարողանանք կյանքի կոչել։ Սա բացառապես հնարավոր է դարձել մասնավոր անձանց շնորհիվ»,-ամփոփեց փաստաբանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր