«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա. խնամյալները այսօր թեստ կհանձնեն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարզաբանմամբ՝ «Մայիսի 23-ին խնամյալներից մեկի՝ 23 ամյա աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իր հիմնական հիվանդության վատթարացում է նկատվել, նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններց մեկը, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել է, պատասխանը դրական է եղել: Շահառուի մոտ վարակի հաստատման դեպքից հետո անմիջապես մեկուսացվել են վարակակիր շահառուի հետ կոնտակտավոր մյուս բոլոր շահառուները և 10 սանիտարներ: Մյուս բոլոր խնամյալները մեկուսացված են»:
Թեստերի պատասխաններն ստանալուց հետո կորոշվի՝ վարակված շահառուների հետագա խնամքն ուբուժումը որտեղ և ինչ պայմաններում կազմակերպել:
Հիշեցնենք, երեկ էլ նոր կորոնավիրուսով վարակման շուրջ երկու տասնյակ դեպք էր հաստատվել նույն նախարարության մեկ այլ հաստատությունում: Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 վարկավ անձանցից 6-ը կենտրոնի աշխատակից են, 9-ը՝ երեխա:
Նշենք, ինչպես Ձորակ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում, այնպես էլ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բնակվում են բացառապես խոցելի խմբի շահառուներ՝ առաջինում հոգեկան խնդիրներ ունեցող չափահասներ են, երկրորդում` հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ երեխաներ են, դաունի համախտանիշով և կլման ակտի խնդիր ունեցող, ընդհուպ՝ անկողնային վիճակում գտնվող երեխաներ, իսկ դա նշանակում է, որ կորոնավարակը լուրջ սպառնալիք է այս խմբի մարդկանց կյանքի համար: