Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

27 մայիս 2020 12:15

Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում

Բլոգեր Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է 325-ով։

Մի քանի օր առաջ հպարտությամբ հայտնեցին, որ հիվանդանոցներից մեկում 102 նոր տեղ են բացել, ինչպես տեսնում եք՝ մեկ օրում գրանցված նոր վարակակիրների թիվը ավելի քան 3 անգամ մեծ է։

Իսկ ընդհանրապես, ինչպես առավոտյան գրել էի, 1 մլն շնչին գրանցված վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին։

1. Հայաստան. 2,498
2. Ռուսաստան. 2,483
3. Թուրքիա. 1,884
4. Իրան. 1,663
5. Ադրբեջան. 435
6. Վրաստան. 183

Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ։

Ինչքան էլ այս թվերը կոպիտ լինեն, ինչքան էլ վիճակագրությունը էս կողմ-էն կողմ նկարած, Վրաստանի համեմատ արդեն կարգի տարբերություն է...

Հ.Գ. Մոռացա ամենակարևորը՝ Հայաստանում մեկ օրում 12 վարակված է մահացել։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նախորդ մեկ օրում, ըստ պաշտոնական վիճակագրության, կորոնավիրուսով հիվանդ 12 մարդ է մահացել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր