Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

28 մայիս 2020 10:36

Մոսկվան կասկածներ ունի, որ Թբիլիսիի մերձակայքում Լուգարի լաբորատորիայում հետազոտվում են վտանգավոր վարակիչ հիվանդություններ

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անհանգստանալ Թբիլիսիի մերձակայքում Լուգարի ​​կենսաբանական լաբորատորիայի գործունեությամբ, մասնավորապես դրա աշխատանքներում և փորձարկումներում ԱՄՆ ցամաքային զորքերի մասնակցությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:


«ՌԴ դիրքորշումը Լուգարի լաբորատորիայի վերաբերյալ մնում է անփոփոխ: Դրա գործունեությունը մեզ լրջորեն մտահոգում է. Լուգարի ​​լաբորատորիայի իրական նպատակների վերաբերյալ կասկածները միայն աճում են: Հատկապես, երբ անհայտ է, թե ինչով են այնտեղ զբաղվում ԱՄՆ ցամաքային զորքերը, երբ Ռուսաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել իր սահմանների մոտ ամերիկյան բիոլոգիական լաբորատրիայի գործունեության կապակցությամբ»,- հայտարարել է Կարասինը:


Մոսկվան ենթադրում է, որ ամերիկյան ու վրացական իշխանությունները թաքցնում են ամերիկյան զորքերի գործունեության բովանդակությունն ու ուղղվածությունը։ Ռուսական կողմը կասկածներ ունի, որ այնտեղ հետազոտվում են վտանգավոր վարակիչ հիվանդություններ:


Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ-ից պաշտոնական բացատրություն կպահանջի Լուգարի լաբորատորիայի գործունեության վերաբերյալ, որտեղ ռուսական կողմի հայտարարությամբ` նրանք կարող են մահացու փորձեր իրականացնել մարդկանց վրա:


Կարասինը նշում է, որ Վրաստանը 2019 թվականին չի արձագանքել ռուսական կողմի` Լուգարի լաբորատրիա իր պատվիրակության այցի վերաբերյալ պահանջին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր