Մարտի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի ամբողջությամբ    

28 մայիս 2020 13:00

Տեսանյութ.9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, առաջին անգամ տուն է գնում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում:


Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը:


Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը, պատմում է, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր