Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

28 մայիս 2020 14:00

Վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այսպիսի գրառում է արել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից Tert.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր գոնե խորհրդարանական ընդդիմության մեկական ներկայացուցիչ ևս մասնակցեր արարողակարգին:


Գևորգյանը նշեց, որ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր: «Հայտարարություն է տարածվել, որ Սարդարապատ հուշահամալիրը փակ է լինելու այցելուների համար: Միգուցե եթե ստանայինք դիմում, հասկանայինք՝  ինչպես է կարելի կազմակերպել, որ տարբեր ժամերի, առանձին-առանձին մեր ընդդիմադիր գործիչները կարողանային այցելել հուշահամալիր: Սարդարապատ հուշահամալիրը փակ է ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար, այլ նաև մեր քաղաքացիների համար»,- ասաց նա:




Հարցին՝ նման միջոցառումներին մասնակցելն արդյոք հրավերով չի լինում, չպե՞տք է իշխանությունը հրավիրեր, Գևորգյանն ասաց, որ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր ուղարկվեր: «Այնտեղ միջոցառում տեղի չի ունեցել, չի կազմակերպվել: Որոշում է  եղել, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են գնալու՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և կաթողիկոսը ծաղկեպսակ են դրել, և դրանով ավարտվել է»,- նշեց նա Մանե Գևորգյանը:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը՝ չեն դիմել պարետատուն, դիմելու դեպքում հնարավոր կլիներ այլ ժամի կազմակերպել նրանց այցը Սարդարապատի հուշահամալիր, ասաց. «Արարողակարգով զբաղվող մարդիկ պետք է լինեն ու նման պետական միջոցառումներ կազմակերպելիս պետք է հաշվի առնվի ընդհանրապես երկրի իսնտիտուտները: Եթե հայտարարվում է՝ մի քանի հոգի են գնալու ու հայտարարվում է՝ մնացած բոլորի համար փակ է լինելու, որովհետև երկրում արտակարգ իրավիճակ է, չնայած՝ տրանսպորտը բաց է, մարդիկ այդ տրանսպորտով երթևեկում են, խանութները բաց են, սրճարանները բաց են, բայց օրինակ Սարդարապետի համալիրը փակ է, այստեղ չեմ կարծում, որ մենք որևէ բան կարող էինք անել, դիմել որ թույլ տան՝ մոտենալ այնտեղ»:


Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի հայտարարությանը, որ միջոցառում, որպես այդպիսին, Սարդարապատի հուշահամալիրում չի եղել, որ հրավիրվեին գործիչներ, Գորգիսյանը պատասխանեց . « Վանաձորում համապատասխան հուշահամալիր կա, անկախ ամեն ինչից, այսօր այնտեղ մեր կուսակցության անդամները այցելելու են ու ամեն դեպքում մենք տոնը նշելու ենք, այնպես չէ, որ միայն Սարդարապատ այցելելով է: Հանրապետության տոնը, անկախության տոնը, վերածննդի տոն է, Հայաստանի Հանրապետության տոնն է ու կարծում եմ՝ ամեն մեկս մեր ամենօրյա աշխատանքով, գործոնեությամբ պետք է ինչ-որ կերպ նպաստելով Հայաստանի զարգացմանը այդ օրը նշենք ու փառավորենք, թե չէ Սարդարապատ գնալը նվազագույնն է, ինչ պետք է արվեր»:


Այդուհանդերձ, ըստ Գորգիսյանի, եթե սահմանափակում էր հայտարարվում, որ չի կարելի գնալ, կարելի էր բացառություններ հայտարարել, թե ովքեր կարող են գնալ, կամ արարողակարգը եթե կազմակերպում էր ինչ-որ բան, պետք է նկատի ունենար որ այլ խորհրդարանական ուժերը և ոչ միայն խորհրդարանական, այլ ցանկություն ունեցող ուժերը գնային:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր