Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

28 մայիս 2020 15:14

Հունաստանը Թուրքիայի սահմանին պատնեշներ կկառուցի

Հունաստանը Թուրքիայի սահմանին պատնեշներ կկառուցի: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիզոխոիդիսը երկրի հյուսիսարևելյան սահման այցի ժամանակ:

«Այս դարպասը կկառուցվի մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա:


Նախարարի խոսքերով՝ այդ կերպ Աթենքում հույս ունեն կանխել անօրինական միգրանտների հոսքը, որոնք կարող են նորից փորձել Թուրքիայով անցնել ԵՄ:


Խրիզոխոիդիսը նշել է նաև, որ հիմա սահմանին սպառնացող իրավիճակի մասին խոսելու պատճառ չկա:
«Հիմա ոչ մի արտակարգ իրավիճակ չկա, անհանգստանալու պատճառ չկա: Սահմանն ապահով է և ապահով էլ կլինի»,- ընդգծել է նա:
Նախարարը հստակեցրել է, որ պատի կառուցումը կուժեղացնի սահմանային միջոցառումները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր