Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

28 մայիս 2020 15:57

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները վերջապես տեղափոխվել են Հայաստան

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։


«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հյուպատոսությունը հիշեցնում է, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում և չեն կարողանում հասնել Հայաստան։ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը նրանց առաջարկել էր վերադարձը կազմակերպել Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել էին այդ տարբերակից՝ պնդելով, որ վերադարձը կազմակերպեն բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր