Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 մայիս 2020 16:20

Տեսանյութ.Արտակարգ դեպք Երևանում. միտումնավո՞ր են հրկիզել,այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը

Այսօր հրդեհ է բռնկել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող «Պապա-ֆուդ» պանդոկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է մայիսի 28-ին, ժամը 03։07-ին։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։54-ին, մարվել՝ 04։05-ին։
Այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան և 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում (մոտ 10 քմ տարածք)՝ 1 պատուհան, 1 օդորակիչ և փայտյա երեսպատումը (մոտ 1 քմ), հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ և 4 սառնարան։


Shamshyan.com–ի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզում, ինչն արձանագրվել է նաև տեսախցիկների կողմից, իսկ տուժողները կրել են մոտ 7 մլն դրամի վնաս։


Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


Կայքի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը։  Տարածքը վարձակալել էին, վարկ էին վերցրել և որոշել էին փոքրիկ բիզնես սկսել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր