էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

29 մայիս 2020 11:55

1.8 մ սոցիալական հեռավորությունը կարող է բավարար չլինել կորոնավիրուսով վարակումը կանխելու համար

Փորձագետները կարծում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկվող 1.8 մետր հեռավորությունը կարող է բավարար չլինել կորոնավիրուսով վարակումը կանխելու համար: Ըստ նրանց՝ աերոզոլային մասնիկները կարող են կուտակվել եւ վարակող մնալ փակ տարածքում մի քանի ժամվա ընթացքում, գրում է NYP-ն:


«SARS-CoV-2-ի վերաբերյալ ավելի ու ավելի շատ տվյալներ ցույց են տալիս, որ ԱՀԿ-ի՝ 1.8 մ հեռավորության մասին առաջարկությունը, հավանաբար, բավարար չէ փակ տարածքների դեպքում, որտեղ աերոզոլները կարող են մի քանի ժամ պահպանվել օդում»,- ասել են նրանք:


Թայվանի Սուն Յաթ-սենում Ազգային համալսարանի Չիա Վանգը, ինչպես նաեւ Կիմբերլի Պրատերը եւ դոկտոր Ռոբերտ Սկուլին՝ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանից, հայտնել են, որ COVID-19-ի տարածման զգալի մասը տեղի է ունենում օդային կաթիլների միջոցով:


Փորձագետները հայտարարել են, որ հասարակության նորմալ կյանքի վերականգնման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տարածումը նվազեցնելու համար, որոնք դիմակների կրում ե լայնածավալ թետսավորում է նախատեսում: Նրանք կարծում են, որ երկու պրակտիկաներն էլ կարող է օգնել իդենտիֆիկացնել եւ մեկուսացնել վարակված ասիմպտոմատիկ մարդկանց:


«Հատկապես կարեւոր է դիմակներ կրել այնպիսի պայմաններում, որոնցում վիրուսների մեծ կոնցենտրացիայի կուտակում է հնարավոր, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, ինքնաթիռները, ռեստորանները եւ սահմանափակ օդափոխությամբ այլ մարդաշատ վայրերը», - հավելել են նրանք:


Թայվանը, Հոնկոնգը, Սինգապուրը եւ Հարավային Կորեան դիմակների ունիվերսալ կրում են ներդրել, ինչն ամենաարդյունավետն էր COVID-19-ի տարածումը կրճատելու գործում:


ԱՀԿ-ի՝ 1.8 մ սոցիալական հեռավորության ուղեցույցները հիմնված են 1930-ականների շնչառական կաթիլների ուսումնասիրությունների վրա: Սակայն այն ժամանակ, ըստ մասնագետների, աննշան աերոզոլային մասնիկները հայտնաբերելու տեխնոլոգիա գոյություն չուներ:


Փոքր աէրոզոլներն ավելի արագ գոլորշիանում են, քան նստում են, հավելել են նրանք: Այդ պատճառով դրանց վրա կարող են ազդել օդային հոսքերը, որոնք կարող են դրանք երկար հեռավորությունների վրա տեղափոխել եւ ստիպել ժամերով մնալ օդում:


«Շատ ապացույցներ մատնանշում են շնչառական վիրուսների աերոզոլային փոխանցումը»,- ասել է Պրատերը:


Հոնկոնգում գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիրաբուժական դիմակների օգտագործումը կարող է նվազեցնել օդում շնչառական կաթիլների կամ մասնիկների միջոցով առանց շփման փոխանցման հաճախությունը մինչեւ 75 տոկոս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր