Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

29 մայիս 2020 12:14

Վրացիները կարծես Փաշինյանի կառավարության ինադու գործեն.Ասե՛ք, որ հարևանի «հարսը» տվյալ դեպքում իսկականից սիրուն է մերինից»

Վրաստանի կառավարությունը  կարծես Նիկոլ Փաշինյանի կառավարության ինադու գործեն, հերիք չէ կորոնավիրուսի դեմ պայքարում են տասնապատիկ բարձր արդյունավետությամբ, դեռ մի բան էլ կարողացան ռուսական գազի գնի 15–տոկոսանոց իջեցում ապահովել։ Այս ամսին այսօր՝ մայիսի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է․


«Հայտնի խոսք կա՝ հարևանի հարսը միշտ ավելի սիրուն է լինում։ Սա ուղղակի և փոխաբերական իմաստ ունի։


Որոշ մարդկանց էությունն այնպիսին է, որ նրանք հակված են չգնահատել ու տիրություն չանել սեփականը և մտածել, որ միշտ լավ է այնտեղ, ուր իրենք չկան, որ ուրիշների մոտ ամեն ինչ կարգին է, իսկ իրենց մոտ՝ ոչ, որ սեփական տանը մարգարեներ չկան, իսկ դրսում՝ ինչքան ասես։ Դա, իհարկե, սխալ մոտեցում է։


Կան, սակայն, դեպքեր, երբ հարևանի «հարսն» իրոք լավն է, քան քո «փողոցայինը»։ Թվերի ու փաստերի դեմ ոչինչ չես կարող անել։ Տվյալ դեպքում նկատի ունեմ Վրաստանի վարչապետի ու նրա գլխավորած գործադիր մարմնի հակահամաճարակային քաղաքականությունը։


Վրաստանի կառավարությունը, մեր օրերի բառակույտով ասած, շատ «սև» է ու հակահեղափոխական։


Նրանք կարծես Նիկոլ Փաշինյանի կառավարության ինադու գործեն։ Հերիք չէ կորոնավիրուսի դեմ պայքարում են տասնապատիկ բարձր արդյունավետությամբ, դեռ մի բան էլ կարողացան ռուսական գազի գնի 15–տոկոսանոց իջեցում ապահովել։ Դիմակների էժանությունն էլ ձեզ փեշքեշ։


Ասե՛ք, որ հարևանի «հարսը» տվյալ դեպքում իսկականից սիրուն է մերինից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր