Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

29 մայիս 2020 12:55

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը

Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը:


«Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսոր, Միխայիլ Ռոմի աշակերտ, «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերի ստեղծող Սամվել Գասպարովը: Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ: Վառ հիշատակ»,-գրել է Սահակովը:


Ռեժիսորի կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտել է Ալեքսանդրայի դերը, նույնպես վարակված է կորոնավիրուսով, նրա վիճակի մասին տեղեկություններ գրեթե չկան:


Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին Թբիլիսիում հայկական ընտանիքում: Կինոյում կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես բեռնատարի վարորդ և գրել է պատմվածքներ:


1970 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, 1974 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել: 1993 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպել է Մայքլ Ջեքսոնի համերգը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր