Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

29 մայիս 2020 15:10

Հայաստանի քաղաքացուն կախված են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում Հայաստանի 66-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվա» գործակալությունը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:



Մահվան դեպք ՌԴ–ում. բետոնախառնիչի մեջ հայաստանցի տղամարդու դիակ են հայտնաբերել
Ըստ գործակալության՝ դիակը հայտնաբերել են մայիսի 28-ին Շմիտովյան նրբանցքի ցանկապատից կախված։


«Մարմնին վնասվածքներ կան` կտրած վերք աջ նախաբազկին, ներարկման հետքեր, ծակած-կտրած վերքեր որովայնի հատվածում։ Նախնական տվյալներով ՝ մահվան պատճառ է դարձել խեղդվելը», - ասել է աղբյուրը։
Տղամարդու մոտ բանկային քարտեր և անցագիր է եղել։ Դիակը տեղափոխել են դիահերձարան, քննիչները պարզում են կատարվածի մանրամասները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր