Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

30 մայիս 2020 12:34

Մեղադրանք է առաջադրվել Գալուստ Սահակյանի որդուն

ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին լուրը  հաստատեց Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։



«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, որն ակնհայտ անհիմն է, և հիմնված է վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ»-, նշում է  փաստաբանը։ Նա ասաց, որ ավելի մանրամասն մեղադրանքը կներկայացնի որոշ ժամանակ անց։


«Նախաքննական գաղտնիությունից ելնելով չեմ կարող հրապարակել մեղադրանքի բովանդակությունն ու փաստական հանգամանքները, սակայն կարող եմ միանշանակ արձանագրել, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, բացի այդ՝ հաշվի առնելով արդի քաղաքական իրողությունները և զարգացումները, գտնում եմ, որ այն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որից կարելի է եզրահանգել, որ սույն քրեական գործով ակնկալել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ուղղակի միամտություն է, քանի որ քրեական գործում ոչ թե բացակայում են Արման Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, այլ ավելին` քննիչի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կվկայի այն մասին, որ Արման Սահակյանը կատարել է իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը»,- ասում է փաստաբանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր