Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ          Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում       Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

30 մայիս 2020 13:56

Ստեփանակերտում հայրը որդուն գտել է ծառից կախված

Մայիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Ա.-ն հեռախոսով հաղորդել է Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Ակնա տեղամասում իր եղբայր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ. ծնված Հ. Ա.-ն ծառից կախվելու եղանակով ինքնասպան է եղել:




Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Գ. Ա.-ն իր որդուն Հ. Ա.-ին նշված տեղամասում` իրենց պատկանող բանջարանոցում, հայտնաբերել է ծառից պոլիէթիլենով կախված վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր