Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին          Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ       Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոսի վшխճանման առիթով    

30 մայիս 2020 14:40

Տեսանյութ.Ստամբուլում հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձը ձերբակալվելուց 2 ժամ հետո ազատ է արձակվել

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twıtter–ի իր էջում  գրառում է կատարել Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրից խաչը պոկելու դեպքի հետ կապված։


Կարո Փայլանը գրել է. «Հայկական եկեղեցու դռան վրայից խաչը կոտրելով պոկած եւ գետին գցած անձը ձերբակալվելուց երկու ժամ հետո ազատ է արձակվել։  Եթե այս ամեն չկանգնեցնենք, ատելության հողի վրա կրկին հանցանքներ են լինելու»։


Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի Ոսքյուդարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցւ դռան վրայից մի տղամարդ խաչը պոկել եւ գետին էր նետել։


Ոստիկանները շրջակայքի տեսախցիկների տեսագրությունները  ուսումնասիրելուց հետո ձերբակալել եւ ազատ են արձակել մի տղամարդու։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր