Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը          ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու       «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար    

30 մայիս 2020 17:06

Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ

ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող են որևէ կերպ նպաստել վարակի արմատավորմանն ու տարածմանը:




Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ: Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր