Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

01 հուն 2020 15:24

Facebook-ով խոստացել են վարկային վատ պատմությունը վերացնել. 100 հազարավոր դրամներ են հափշտակել ու «թռել»

2019թ-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների եւ մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» եւ «Վարկեր Սեւ Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու եւ շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու պատրվակով, նրանցից պահանջել եւ ստացել են հարյուրավոր հազար դրամներ, սակայն համապատասխան փոխանցումներ ստանալուց հետո հիշյալ էջերին քաղաքացիների հասանելիությունն արգելափակվել է:


ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ վերը նկարագրված եղանակով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միասնական եւ համակարգված քննության կատարման նպատակով կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում:


Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաեւ՝ ՀՀ վճարային համակարգի ոլորտի ընկերությունների գործուն աջակցությամբ պարզվել են հանցագործությունների կատարման հանգամանքները: 


Մասնավորապես պարզվել է, որ հանցագործությունները կատարվել են նախկինում դատապարտված անձի կողմից, ով «Facebook» սոցիալական ցանցում տարբեր ժամանակահատվածներում գրանցելով երեք տարբեր իդենտիֆիկացիոն տվյալներ ունեցող «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» եւ «Վարկեր Սեւ Ցուցակով անձանց» անվամբ անհատական էջեր՝ «Messenger» հավելվածով նամակագրական շփում է ծավալել իրեն դիմած մի քանի տասնյակ քաղաքացիների հետ՝ ներկայանալով իբրեւ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու եւ շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու իրավասություն ունեցող անձ: Այնուհետեւ իր առաջարկությամբ հետաքրքրված անձանց վերոնշյալ բնույթի ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ վերջիններից խաբեությամբ պահանջել եւ «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» եւ «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության vivarobet.am կայքի 31 անհատական հաշիվներին ստացել եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ընդ որում, փոխանցված գումարների հետ իրեն չնույնականացնելու նպատակով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից փոխանցված գումարները ստացել է մտացածին տվյալներով անձանց անվամբ բացված կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին: Ապա՝ հափշտակված գումարները կանխիկացնելու հնարավորություն ստանալու նպատակով կեղծ հաշիվներին կուտակված գումարները vivarobet.am կայքի «Belote» խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաեւ իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի՝ իր, ինչպես նաեւ իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվների եւ «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել եւ օգտագործել է իր անձնական կարիքների համար:


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերեւույթ կատարելու համար:


Ձեռնարկվում են միջոցներ՝ վերջինիս գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու եւ վերջիններիս պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր