Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

02 հուն 2020 10:56

Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թևակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը և ղեկավարումը հանձնել իրեն:


Հիշենք, որ մահճակալները չբավարարելու, ասիմպտոմ և թեթև հիվանդներին տուն ուղարկելու պատճառով բավականին մեծ թվով հիվանդներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ են պոլիկլինիկաները, հիվանդանոցները։


«Թորոսյանն իր պահանջը պատճառաբանում է նրանով, որ ՏԻՄ-երը շատ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեծ վնաս են պատճառում թե՛ համակարգին, թե՛ հիվանդներին, իսկ իրականում Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել, հետո էլ, ճիշտ է՝ պոլիկլինիկաների բյուջեն կառավարությունն է հաստատում, սակայն դեղորայքին, սպասարկմանը լրացուցիչ միջոցներ են տրամադրվում, նախարարը չի ցանկանում, որ դա իր ազդեցությունից դուրս լինի։ Իսկ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկներն իրենց ծանրաբեռնվածության չափով չեն վարձատրվում, լարվածությունից էլ քիչ-քիչ անտարբեր են դառնում թե՛ հիվանդների, թե՛ ամեն ինչի նկատմամբ»,- ասաց ԱՆ մեր աղբյուրը»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր