Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 հուն 2020 13:00

Թրամփի գործողությունները բողոքի ցույցերի ժամանակ վախկոտ են անվանել

Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդները՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում փոքրամասնությունների առաջնորդ Չակ Շումերը, կարծում են, որ բողոքի ցույցերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «վախկոտ, քիչ արդյունավետ եւ վտանգավոր են»,փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդագույն պարտեզում երկրում տիրող անկարգությունների կապակցությամբ համաքաղաքացիներին ուղղված ելույթից հետո երկուշաբթի երեկոյան լրագրողներին հայտարարել էր, որ այժմ նա հարգանքի տուրք կմատուցի մի առանձնահատուկ տեղի: Թրամփի ելույթն ուղեկցվում էր լուսաձայնային նռնակների պայթյունի եւ արցունքաբեր գազի ձայների ներքո, անհասկանալի կրակոցներ էին հնչում: 


Որոշ ժամանակ անց Թրամփը՝ մասնավորապես, արդարադատության նախարար Ուիլյամ Բարի, վարչակազմի պաշտոնյաների եւ լրագրողների ուղեկցությամբ, դուրս էր եկել նստավայրից եւ ուղեւորվել դեպի արդեն դատարկ հրապարակ: Նախագահը հասել էր Սուրբ Հովհաննեսի Եպիսկոպոսական եկեղեցի, որը ցուցարարները հրդեհել էին կիրակի երեկոյան:


Թրամփը բարձրացրել էր Աստվածաշունչը եւ հայտարարել, որ «ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր եկիրն է», իսկ հետո խոստացել էր ապահովել պետության անվտանգությունը:


«Այս դժվարին ժամանակահատվածում մեր երկրին իրական առաջնորդություն է անհրաժեշտ: Նախագահի կողմից վիճաբանության, անհանդուրժողականության եւ բռնության շարունակական հրահրումը վախկություն է, ոչ արդյունավետ եւ վտանգավոր»,- նշվում է Փելոսիի եւ Շումերի համատեղ հայտարարության մեջ:


Դեմոկրատների ​​առաջնորդները դատապարտել են արցունքաբեր գազի օգտագործումը խաղաղ ցուցարարների դեմ: «Այն ժամանակ, երբ մեր երկիրը միավորում է պահանջում, նախագահը պատռում է այն կտորների: Արցունքաբեր գազի օգտագործումն առանց սադրանքների խաղաղ ցուցարարների դեմ, որպեսզի նախագահը պարզապես կարողանա եկեղեցու առջեւ լուսանկարվել, արժեզրկում է այն ամենը, ինչ մեզ սովորեցնում է հավատը»,- նշվում է հայտարարության մեջ:


Փելոսին եւ Շումերը Թրամփին, իրավապահներին եւ բոլոր պատասխանատուներին կոչ են արել «հարգել ամերիկացիների արժանապատվությունն ու իրավունքները»:


ԱՄՆ-ի քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել Մինեապոլիսում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնցում ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցնում գցում գետնին, երեքով հարձակվում նրա վրան, ընդ որում, մեկը ծնկով սեղմում է նրա կոկորդը: Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, հետո լռում է: Նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկաններին հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել անզգուշության հետեւանքով սպանության համար:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր