Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

02 հուն 2020 17:01

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 


«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։


Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:
Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:


Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր