Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդով կարգուկանոն պահպանե՞մ. ես ո՞նց անեմ տենց բան, ես սովոր չեմ

«Ես որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ եւ ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Երբ մենք իրար հետ խոսլ ենք, պայմանավորվել ենք եւ արել ենք: Էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ զրուցելով, պայմանավորվելով, իրար խնդրելով, իրար աղաչելով, բացատրելով, իրար հարգելով: Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի:
Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ոնց այդպես վարվեմ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ լուրջ խնդիր է բանկերի եւ հայփոստի բաժանմունքների մոտ կուտակումների հարցը. «Հիմա բանկային համակարգը, «Հայփոստը» պետք է իր հարցերը լուծի: Սա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն գործադրվելու: Գիշերը «Մեյմանդարի» շուկայում հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել, շուրջ 3 տասնյակ մարդ բերման է ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրգործ է հարուցված եւ պատասխան տվողներ կլինեն: Մենք ասում ենք՝ կանոնները պահեք, որ մենք չմահանանք, մեր հարազատները, ծնողները չմահանան»: