Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

03 հուն 2020 12:54

Ռուսաստանում նկատվում են կարմրուկի զանգվածային բռնկումներ.վիճակը կարող է վատթարանալ

Ռուսաստանում COVID-19 համավարակի ֆոնին դադարեցրել են պլանային պատվաստումները, ինչը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների զանգվածային բռնկումների, ինչպիսին կարմրուկն է: Երկրի շատ մարզերում արդեն այսօր նկատվում են այդ չափազանց վտանգավոր վիրուսային հիվանդության բռնկումներ, հայտնում է MedPortal-ը:


«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ 2019 թվականի վերջից Ռուսաստանում գրանցվել են կարմրուկի մի քանի խոշոր բռնկումներ: Օրինակ՝ Ռյազանի մարզում հիվանդացությունն աճել է 34 անգամ: Կարմրուկով վարակման տասնյակ դեպքեր են գրանցվել Լենինգրադի եւ Տամբովի մարզերում, Յակուտիայում, Օրենբուրգում, ինչպես նաեւ մոսկովյան երկու դպրոցում:


Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալության Ինֆեկցիոն հիվանդությունների մանկական գիտակլինիկական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Սուսաննա Խարիտը պնդում է, որ տեղի ունեցողը մեծապես կապված է այն փաստի հետ, որ համավարակի ժամանակ 240 հազարից ավելի մեկ տարեկան երեխաներ չեն պատվաստվել պլանային կարգով: Ճիշտ է, մայիսի կեսից Ռուսաստանի մարզերն աստիճանաբար վերսկսում են երեխաների պլանային պատվաստումները, որոշ մարզերում՝ հունիսից, իսկ մի շարք մարզերում մինչեւ հիմա հստակ չեն իմունացման սահմանափակումները հանելու ժամկետները:


Խարիտը նշել է, որ եթե պատվաստում չկատարվի, երկրում կարմրուկի հետ կապված վիճակը կարող է վատթարանալ. եթե պոպուլյացիայում չպատվաստված անձանց թիվը 10 տոկոսը գերազանցում է, անխուսափելիորեն առաջանում են այս հիվանդության բռնկումներ:


Մասնագետները հիշեցնում են, որ ցանկացած տարիքում տարած կարմրուկը ահռելի սպառնալիք է ներկայացնում մարդու կյանքին եւ առողջությանը, նաեւ այն պատճառով, որ նրա մոտ նվազում եւ անհետանում է մյուս ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ ձեռք բերած իմունիտետը: Սա բերում է կարմրուկից ապաքինվածների շրջանում 2-3 տարվա ընթացքում այլ ինֆեկցիաներից հիվանդացության եւ մահացության աճի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր