Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

03 հուն 2020 13:37

Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը, բայց ո՛չ թայֆայական կառավարումը,կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։


«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երեւանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երեւանցու եւ ՀՀ քաղաքացու նկատմամբ:


Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու եւ իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:


Մեկ այլ գրառմամբ էլ Դարբինյանը նշել է, որ պաշտպանել է հեղափոխությունը, բայց ոչ անբարտավանություն ու սեւերի ու սպիտակների բաժանումը․ «Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ անբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սեւերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը: Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր