Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

03 հուն 2020 16:44

Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ։ Միայն այդ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 600-ի։ Մահվան 8 դեպք է գրանցվել։


Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մինչև հունիսի 3–ը կիրառված սահմանափակումները կպահպանվեն մինչև հունիսի 10-ը` ժամը 23։59-ը։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։


Ըստ այդ որոշման` Սևան համայնքում կիրառվի համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։


Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։


Որոշման մեջ ասվում է նաև, որ Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կկիրառվեն ժամանակավոր սահմանափակումներ։


Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 3-ին՝ ժամը 15:00-ին։


Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, 256 մարդ առողջացել է, 8-ը՝ մահացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր