Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

04 հուն 2020 10:00

Տեսանյութ.Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում.Առողջապահության համակարգն արդեն ճկվում է

Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սա նշանակում է, որ մենք մի իրավիճակում ենք, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-ասաց նա:


«Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են եւ նրանց շրջապատն էլ չգիտի: հենց նրանքո են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են:


Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս նկատմամբ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի»,-ասաց վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր