Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

04 հուն 2020 11:15

Հաստատվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի  4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հունիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 11221 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 63459 (մեկ օրում արվել է 1809 թեստավորում)


Փաստացի այս պահին բուժվում է 7505 անձ (ավելացել է 664-ով)


Վերջին տվյալներով ապաքինվել է 3468 անձ, վերջին մեկ օրում 14-ը հոգի:


Ընդհանուր առմամբ, 176 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:
Պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր