Ադրբեջանում էլ վիճակը բարվոք չէ.վարակման դեպքերի կտրուկ աճի ֆոնին արգելվել է շաբաթվա վերջին օրերին տնից դուրս գալ
![](https://shabat.am/img/artpic/31huge.jpg)
Մասնավորապես, որոշում է ընդունվել քաղաքացիներին ամբողջովին արգելել շաբաթվա վերջին 2-3 օրերին տնից դուրս գալ: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:
Մամեդովը հայտարարել է, որ սահմանափակումների մանրամասների մասին հունիսի 4-ին կտեղեկացնի երկրի վարչապետը:
Ենթադրաբար ուրբաթ օրվա երեկոյան ժամերից մինչև երկուշաբթի առավոտ ամբողջովին կարգելվի մարդկանց տեղաշարժն ու հասարակական տրանսպորտի աշխատանքը: Բոլոր ձեռնարկությունների և հաստատությունների գործունեությունը, բացառությամբ արտակարգ իրավիճակների ծառայությունների, կդադարեցվի, կփակվեն խանութներն ու սննդի օբյեկտները, հնարավոր է նաև՝ դեղատները:
Տարածքային բժշկական ստորաբաժանումների միացյալ վարչության ղեկավար Ռամին Բայրամլըն նշել է, որ սահմանափակումները հարկադրված քայլ են, քանի որ վարակվածների և առողջացածների թվի տարբերությունն արդեն գերազանցում է 200-ը: Նրա խոսքով՝ իր ղեկավարած մարմինը կառավարությանն առաջարկել է շաբաթվա վերջին 2-3 օրը փողոց դուրս գալու արգելք սահմանել «նարնջագույն գոտու» տարածքների` մասնավորապես Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Ապշերոնի շրջանի համար:
Հնարավոր է, որ ոչ աշխատանքային օրերին և տոներին փողոց դուրս գալու արգելքը ուժի մեջ մնա 1-2 ամսվա ընթացքում: Բայրամլըն նմանատիպ պայքարի հաջողությունը ընդգծելու համար օրինակ է բերել Թուրքիային և Իսրայելին, որոնք նմանատիպ սահամանափակումներ էին մտցրել: