Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 հուն 2020 13:14

Բանակից կիլոմետրերով հեռու մարդկանց առաջարկում եմ չմտնել ԶՈւ-ի ոլորտ. «խելոք» հնարամիտներն էլ թող դուրս գան ինտերնետային աշխարհից, եթե...

Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջարկում է չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին: Դավթյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել է հայտարարություններին, թե ԶՈւ-ում անորակ ռազմական տեխնիկա են գնում։


Նշենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանն էր նմանատիպ հայտարարություն արել` ասելով, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ, գնել են այնպիսի տեխնիկա, որը պիտանի չէ։
««Խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» առաջարկում եմ, որ եթե այդքան մտածում են հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության»,–ասել է Դավթյանը:
Հարցին, թե երկրի քաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Դավթյանի մոտեցումը, վերջինս պատասխանել է, որ բանակը միայնակ չէ և երբեք միայնակ չի եղել. երկրի քաղաքական ղեկավարությունն իր ուժերի ներածի չափով ամենօրյա ռեժիմով աջակցում է ԶՈւ-ին:
Անդրադառնալով մայիսի 18-22-ն Ադրբեջանում իրականացված զորավարժություններին` Դավթյանն ասել է` ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը գնահատում է անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Նրա գնահատականով` միջինից բարձր զորավարժություն էր. հայկական կողմն էլ է հաճախ նման կարգի զորավարժություն անում:

Խոսելով լուրերի մասին, թե հակառակորդը վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ` Դավթյանը նշել է, որ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն:

«Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխություն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը»,–ասել է Դավթյանը։


Նա հավելել է, որ ԶՈւ–ն միշտ պատրաստ է ու զգոն:


Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զորավարժությունների մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորություն ունի, ըստ որի`պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին, սակայն դա չի արել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր