Մարտի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար    

04 հուն 2020 15:55

Մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է խմբի 15 երեխայի հետ

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, ինչից հետո խումբը փակվել է։  ՀՀ կրթության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեխան այդ ընթացքում հաճախել է մանկապարտեզ, շփում ունեցել խմբի 15 երեխայի հետ։


Տեսչական մարմինն այսօր՝ հունիսի 4-ին, ստուգում է արել մանկապարտեզում, պատրաստվում է պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը։


Այնուամենայնիվ, տեսչական մարմնից հայտնեցին, որ տվյալ խմբի երեխաներն ու դաստիարակներն այսօր արդեն մանկապարտեզ չեն հաճախել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր