Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ          Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է       Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում    

04 հուն 2020 17:00

Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում

Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում, որը մասնակիորեն կապված է պանդեմիայի պատճառով սոցիալական սահմանափակումների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Straits Times-ին:

Առաջին 5 ամիսներին դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 9,2 հազարը, ինչը գրեթե 2 անգամ շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսման համաձայն՝ տարվա արդյունքներով տվյալ ցուցանիշը կարող է գերազանցել 2013 թվականի պատմական առավելագույնը:

Տարեսկզբից Սինգապուրում դենգեից մահացել է 12 մարդ, անցած տարի՝ 20 մարդ:

Դենգեն վիրուսային վարակ է, որը հանդիպում է տրոպիկական եւ սուբտրոպիկական տարածաշրջաններում: Դրա ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, ցան, գլխացավեր  եւ գոտկատեղի ցավեր:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր