Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

05 հուն 2020 10:17

Ար­դյոք Փաշինյանի կոչը յու­րօ­րի­նակ «մե­սիջ» չէ՞ , թե որ­քան էլ պահ­պա­նեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, միևնույն է, վա­րակ­վո­ղը վա­րակ­վում է.«Իրատես»

«Շա­տե­րը չեն հա­վա­տում Փա­շի­նյա­նի` նոր կո­րո­նա­վի­րու­սով (SARS-CoV-2-ով) իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, և կար­ծում են, թե նա ստում է: Այդ ա­ռու­մով հիմ­նա­վոր կաս­կած­ներ կան: Կաս­կած­նե­րի հիմ­քը ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ժպիտ­ներն ու ծի­ծաղն են այն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում, ո­րով նա ու­ղիղ ե­թե­րում հան­դես գա­լով հու­նի­սի 1-ի ա­ռա­վո­տյան, հայտ­նեց նոր կո­րո­նա­վի­րու­սով ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին: Հիմ­քե­րից մեկն էլ այն է, որ Փա­շի­նյա­նը հայտ­նի է իր ստա­խո­սու­թյամբ, իսկ այդ­պի­սի մար­դուն հա­վա­տալն ընդ­հան­րա­պես դժ­վար է:


Մար­դը, ո­րը վա­րակ­ված է ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք ու­նե­ցող նոր կո­րո­նա­վի­րու­սով, ինչ­պե՞ս կա­րող է այդ մա­սին ոչ միայն այդ­պես ան­հոգ ու թեթև հայտ­նել, այլև տեղ-տեղ ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով: Մա­նա­վա՛նդ որ, իր ա­սե­լով, ոչ միայն ինքն է վա­րակ­ված, այլև վա­րա­կել է իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին` կնո­ջը և ե­րեք աղ­ջիկ­նե­րին, ա­վե­լին` բա­ցի նրան­ցից, կա­րող է վա­րա­կած լի­նել կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րից ո­մանց:


Ճիշտ է, Փա­շի­նյանն ա­սաց, որ ին­քը և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը որևէ ախ­տան­շան չու­նեն, այ­սինքն` նոր­մա­յից բարձր ջեր­մու­թյուն և այլն, սա­կայն ինչ­պես վկա­յում է աշ­խար­հի ան­ցած ա­միս­նե­րի փոր­ձը, SARS-CoV-2-ով վա­րակ­ված­նե­րի մի մա­սի մոտ վա­րակ­վա­ծու­թյան սկզբ­նա­կան շր­ջա­նում ախ­տան­շան­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը որևէ ե­րաշ­խիք չէ, որ ջեր­մու­թյու­նը և այլ ախ­տան­շան­ներ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից որևէ մե­կի մոտ ի հայտ չեն գա թե­կուզ մեկ ժամ կամ 1 օր հե­տո, չկա նաև որևէ ե­րաշ­խիք, որ հի­վան­դու­թյու­նը չի ու­նե­նա թո­քա­բոր­բով ու­ղեկց­վող ըն­թացք և նույ­նիսկ ճա­կա­տագ­րա­կան ա­վարտ` ան­կախ վա­րակ­ված­նե­րի տա­րի­քից և խրո­նիկ հի­վան­դու­թյուն չու­նե­նա­լու հան­գա­ման­քից:


Այն, որ իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մոտ COVID-19-ի ախ­տան­շան­նե­րը կա­րող են հե­տո ի հայտ գալ, Փա­շի­նյանն ինքն էլ չբա­ցա­ռեց. «Ա­սեմ, որ բո­լո­րիս մոտ նույն վի­ճակն է, այ­սինքն` ջեր­մու­թյուն չու­նենք, ախ­տան­շան­ներ չու­նենք, բայց նաև պետք ա հետևենք, բնա­կա­նա­բար, կա­րող է ինչ-որ մի պա­հի այդ ախ­տան­շան­ներն ի հայտ գան»: Ա­վե­լին. ե­րեկ, իր հեր­թա­կան տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում Փա­շի­նյանն ա­սաց, որ ի­րենց ու­նե­ցած վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն, ա­ռանց ախ­տան­շա­նի հի­վանդ­նե­րի 10 տո­կո­սի մոտ հե­տա­գա­յում բար­դու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նում, այ­սինքն` 10 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյուն կա, որ իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մոտ կսկ­սի թո­քա­բորբ զար­գա­նալ: Իսկ ի՞նչ է, 10 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյու­նը քի՞չ է, ե­թե վա­րա­կու­մից հե­տո ծանր ըն­թաց­քի նույ­նիսկ 1 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյուն լի­ներ, Փա­շի­նյա­նի ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը մնում են ան­հաս­կա­նա­լի:


«Եվ ես կռա­հում եմ, թե որ­տեղ և ինչ­պես եմ վա­րակ­վել,- ա­սաց Փա­շի­նյա­նը:- Վա­րակ­վել եմ աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ուղ­ղա­կի մի դեպք եմ ար­ձա­նագ­րել, ո­րը ը­տենց տպա­վոր­վել է շատ իմ մեջ, և հա­մոզ­մունք կա, որ էդ դեպ­քի հետ ա կապ­ված, մա­նա­վանդ, որ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ գի­տեք, որ ջրի բա­ժակ­ներ են դնում, ես մի օր ֆիք­սե­ցի, ար­ձա­նագ­րե­ցի` այդ բա­ժա­կը ա­ռանց ձեռ­նո­ցի տե­ղադ­րե­լու փաս­տի հետ, ի­հար­կե, տե­ղում նկա­տո­ղու­թյուն ա­րե­ցի և ա­ռա­ջար­կե­ցի փո­խել, բայց են­թադ­րում եմ, դրա­նից ա­ռաջ էլ նույն կերպ է ե­ղել, և այդ աշ­խա­տո­ղը, մա­տու­ցո­ղը, ով մա­տու­ցում էր այդ բա­ժա­կը, հաս­տատ­վել է նրա մոտ նույն­պես դրա­կան, սա է ամ­բողջ պատ­մու­թյու­նը»:




Փա­շի­նյա­նի խոս­քերն ի­րար չեն բռ­նում. ե­թե ին­քը, իր ա­սե­լով, ֆիք­սել, ար­ձա­նագ­րել է բա­ժակն ա­ռանց ձեռ­նո­ցի տե­ղադ­րե­լու փաս­տը, նույ­նիսկ տե­ղում նկա­տո­ղու­թյուն է ա­րել և ա­ռա­ջար­կել փո­խել բա­ժա­կը, ա­պա, բնա­կա­նա­բար, են­թադ­րե­լի է, որ ինքն այդ բա­ժա­կից չի օգտ­վել, հետևա­բար չէր կա­րող դրա­նից վա­րակ­ված լի­նել աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում ստաց­վում է, որ Փա­շի­նյա­նի ֆիք­սե­լը, ար­ձա­նագ­րելն ու նկա­տո­ղու­թյուն ա­նե­լը ե­ղել են ձևա­կան, և ին­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, օգտ­վել է նշ­ված բա­ժա­կից` ակն­հայ­տո­րեն թե­րագ­նա­հա­տե­լով վտան­գը և վատ օ­րի­նակ հան­դի­սա­նա­լով խոր­հր­դակ­ցու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րի հա­մար, ո­րոնց վա­րակ­ված լի­նել-չլի­նե­լու վե­րա­բե­րյալ, ի դեպ, որևէ տե­ղե­կու­թյուն չի հայ­տն­վել:


Ե­թե Փա­շի­նյանն իս­կա­պես ստում է իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ, ին­չը միան­գա­մայն հնա­րա­վոր է` վե­րը շա­րադր­վա­ծը նկա­տի ու­նե­նա­լու պա­րա­գա­յում, ա­պա նրա ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը կա­րող են ու­նե­նալ նրան լսող­նե­րի ու տես­նող­նե­րի մոտ այն թյուր տպա­վո­րու­թյունն ա­ռա­ջաց­նե­լու նպա­տակ, թե նոր կո­րո­նա­վի­րու­սը, դրա­նով վա­րակ­վե­լը մի վտան­գա­վոր բան չեն, ե­թե նույ­նիսկ ոչ միայն ան­ձամբ, այլև ըն­տա­նյոք հան­դերձ եք վա­րակ­ված: Այ­սինքն` մտա­հոգ­վե­լու որևէ պատ­ճառ չկա, կա­րե­լի է նույ­նիսկ ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով այդ ա­մե­նի մա­սին պատ­մել, վա­րակ­վեք էլ, խն­դիր` չիք, շա­տե­րիս մոտ կա­րող է նույ­նիսկ որևէ ախ­տան­շան ի հայտ չգալ, հետևա­բար շա­տերս կա­րող ենք նույ­նիսկ չի­մա­նալ վա­րակ­ված լի­նե­լու մա­սին:


Պարզ է, որ ե­թե մարդ­կանց թե­կուզ մի մա­սի մոտ այս­պի­սի տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում և ամ­րապ­նդ­վում է դար­ձյալ Փա­շի­նյա­նի ա­սա­ծով շա­տե­րի են­թա­գի­տակ­ցու­թյան ու գի­տակ­ցու­թյան մեջ մեխ­ված այն խիստ վտան­գա­վոր պատ­կե­րա­ցու­մը, թե «Կո­րո­նա­վի­րու­սը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյան­քում ինչ-որ պրոբ­լեմ­ներ ա­ռա­ջաց­նի», ա­պա նրանք կորց­նում են ի­րենց անհ­րա­ժեշտ զգո­նու­թյու­նը, զգու­շա­վո­րու­թյու­նը, կամ ե­թե նախ­կի­նում էլ անզ­գույշ վար­քա­գիծ են դրսևո­րել, շա­րու­նա­կում են նույն վար­քա­գի­ծը` չնա­յած նո­րա­նոր վա­րակ­ված­նե­րի ու մա­հա­ցած­նե­րի վե­րա­բե­րյալ ա­մեն օր հրա­պա­րակ­վող տե­ղե­կու­թյուն­նե­րին, չնա­յած ան­հա­տա­կան պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան կամ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը խս­տա­գույնս պահ­պա­նե­լու մաս­նա­գետ­նե­րի և այ­լոց կո­չե­րին, հոր­դոր­նե­րին ու խնդ­րանք­նե­րին:


Վե­րոն­շյա­լի պա­րա­գա­յում ի­մաս­տազ­րկ­վում են, ի­րենց ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ար­ժե­քը կորց­նում են հենց նույն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում սի­րե­լի հայ­րե­նա­կից­նե­րին Հա­յաս­տա­նի գե­րա­գույն գլ­խա­վոր դե­մա­գոգ ու մա­նի­պու­լյա­տոր Նի­կոլ Փա­շի­նյա­նի ուղ­ղած խնդ­րանքն ու կո­չը («Խնդ­րում եմ, կոչ եմ ա­նում բո­լո­րիդ` ան­պայ­ման պա­հեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը…»), քա­նի որ նրա ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը (ու­րեմն նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լը մի լուրջ կամ վտան­գա­վոր բան չէ) այդ տե­սաու­ղեր­ձը դի­տող­նե­րից ե­թե ոչ բո­լո­րի, ա­պա շա­տե­րի մոտ ա­վե­լի ու­ժեղ տպա­վո­րու­թյուն են գոր­ծում, քան վե­րը մեջ­բեր­ված խնդ­րանք-կո­չը:


Ե­թե Փա­շի­նյա­նը նույ­նիսկ չի ստում իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու մա­սին, ա­պա որ­պես մարդ, ա­ռա­վել ևս` որ­պես ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, որ­պես ՀՀ ղե­կա­վար, պետք է ի­րեն հա­շիվ տար, թե տե­սաու­ղեր­ձը դի­տող­նե­րի մոտ իր ժպիտ­ներն ու ծի­ծաղն ինչ սխալ պատ­կե­րա­ցում կա­րող են ա­ռա­ջաց­նել նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լու վտան­գա­վոր չլի­նե­լու վե­րա­բե­րյալ, սխա՛լ տպա­վո­րու­թյուն, ո­րը կա­րող է նույ­նիսկ ճա­կա­տագ­րա­կան հետևանք­ներ ու­նե­նալ նրան­ցից թե­կուզ մի քա­նի­սի հա­մար:


Պարզ է, որ որ­քան բթա­նում է հա­սա­րա­կու­թյան մի մա­սի զգո­նու­թյու­նը, որ­քան շատ մար­դիկ չեն պահ­պա­նում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն ու չեն օգ­տա­գոր­ծում շն­չա­դի­մակ­ներ այն­տեղ, որ­տեղ դրանց օգ­տա­գոր­ծու­մը հրա­մա­յա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է (մինչ այդ ար­դեն իսկ ե­ղած այդ­պի­սի մարդ­կան­ցից բա­ցի), այն­քան շատ են լի­նե­լու նո­րա­նոր վա­րակ­ված­նե­րը, COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րը, ինչ­պես նաև այն վա­րա­կա­կիր ան­ձինք, ով­քեր չու­նե­նա­լով հի­վան­դու­թյան որևէ ախ­տան­շան և չի­մա­նա­լով ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին, բազ­մա­թիվ ան­ձանց շր­ջա­նում վա­րա­կի ա­կա­մա տա­րա­ծող­ներ են:


Ըն­թեր­ցող­նե­րի մոտ հա­վա­նա­բար հարց կա­ռա­ջա­նա, թե Փա­շի­նյանն ին­չո՞ւ պետք է այդ­պի­սի նպա­տակ ու­նե­նա, մի՞­թե վա­րակ­ված­նե­րի ու մա­հա­ցած­նե­րի թվա­քա­նա­կի մե­ծա­նա­լը կա­րող է նրան ձեռն­տու լի­նել։


ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք նաև նույն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ խնդ­րանք-կո­չի շա­րու­նա­կու­թյա­նը. «Խնդ­րում եմ, կոչ եմ ա­նում բո­լո­րիդ` ան­պայ­ման պա­հեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, դե, այն­պես ստաց­վեց, որ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը մեզ կոնկ­րետ էս դեպ­քում չօգ­նե­ցին, բայց հա­մոզ­ված եմ, որ այդ կա­նոն­նե­րի պահ­պան­ման ար­դյուն­քում առն­վազն կա­ռա­վա­րու­թյու­նից, կա­ռա­վա­րու­թյու­նում ինձ­նից մարդ չի վա­րակ­վել կամ հնա­րա­վո­րինս քիչ մարդ է վա­րակ­վել: Ա­մեն դեպ­քում, շատ ցա­վում եմ, որ էս­պես ե­ղավ, բայց ե­ղավ»:


Ի՞նչ է նշա­նա­կում սա, ար­դյոք սա յու­րօ­րի­նակ «մե­սիջ» չէ՞, թե որ­քան էլ պահ­պա­նեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, միևնույն է, վա­րակ­վո­ղը վա­րակ­վում է, նույ­նիսկ երկ­րի ղե­կա­վա­րին ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը ո­րո­շա­կի այս դեպ­քում չօգ­նե­ցին… Ա­սա­ծի ար­դյուն­քը կամ հետևան­քը` բազ­մա­հա­զար մար­դիկ չեն ջա­նա հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը պահ­պա­նել` մտա­ծե­լով, թե, միևնույն է, այդ կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը չօգ­նեց նույ­նիսկ երկ­րի վար­չա­պե­տին ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր